Բաժիններ՝

Իսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ Կալլաս

Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մասշտաբային ավերածությունները։ Այս մասին X-ի էջում գրել է Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

«Հեզբոլլահը ներքաշել է Լիբանանին հակամարտության մեջ, սակայն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում նման մասշտաբային ավերածությունները։ Իսրայելի հարվածները նախորդ գիշեր հարյուրավոր մարդկանց կյանք են խլել. դժվար է փաստարկել, որ նման կոշտ գործողությունները տեղավորվում են ինքնապաշտպանության սահմաններում։ Իսրայելի գործողությունները լուրջ լարվածության տակ են դնում Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը, որը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա»,- գրել է նա։

Կալլասը նաև հայտնել է, որ ԵՄ-ն աջակցում է Լիբանանի ջանքերին՝ ուղղված Հեզբոլլահի զինաթափմանը։

«Հեզբոլլահը պետք է զինաթափվի, ինչպես որ համաձայնել է անել։ ԵՄ-ն աջակցում է Լիբանանի ջանքերին՝ ուղղված Հեզբոլլահի զինաթափմանը»,- գրել է Կալլասը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930