Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության այլընտրանքային ուղիներ է տրամադրել՝ ականներից խուսափելու համար
Իրանը Հորմուզի նեղուցում ներկայացրել է այլընտրանքային նավագնացության ուղիներ՝ խուսափելու այն տարածքներից, որտեղ տեղակայված են ծովային ականներ։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը։
«Հորմուզի նեղուցով անցնելու մտադրություն ունեցող բոլոր նավերին տեղեկացնում ենք, որ ծովային անվտանգության սկզբունքներին համապատասխանելու և ծովային ականների հետ հնարավոր բախումներից պաշտպանվելու համար…. նրանք պետք է ընտրեն այլընտրանքային նավագնացության ուղիներ Հորմուզի նեղուցում», – ասվում է հայտարարության մեջ։
ISNA և Tasnim լրատվական գործակալությունները հրապարակել են քարտեզ, որը ցույց է տալիս Հորմուզի նեղուցի կենտրոնական մասում «վտանգավոր գոտի» նշված մեծ շրջանակ։ Ենթադրաբար, ԻՀՊԿ-ն այդ հատվածում ծովային ականներ է տեղադրել։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը նաև հրապարակել են Հորմուզի նեղուցում այլընտրանքային ուղիների քարտեզ, որը պետք է նավերին օգնի խուսափել ծովային ականներից։
Առևտրային նավերին խորհուրդ է տրվում օգտագործել անվտանգ երթուղին, որը գտնվում է Հորմուզի նեղուցի հյուսիսային մասում՝ Իրանի ափերի մոտ։ Պարսից ծոցից դուրս եկող նավերը պետք է անցնեն իրանական Լարակ կղզու հարավային ափով, իսկ այնտեղ մտնող նավերը պետք է անցնեն դրա հյուսիսով։



