Բաժիններ՝

Թրամփի «կարմիր գծերը» չեն փոխվել, և նա Թեհրանի սկզբնական 10-կետանոց ծրագիրը «աղբն է նետել». Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ իրանական կողմը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած վերջնաժամկետից առաջ հրադադար է խնդրել և համաձայնել է բացել Հորմուզի նեղուցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսում նա հիշեցրել է, որ Թրամփն ավելի վաղ հայտնել է Իրանից առաջարկ ստանալու մասին և նշել, որ այն «աշխատանքային հիմք» կդառնա բանակցությունների համար։

Միևնույն ժամանակ, Լևիթի խոսքով, Իրանի կողմից ավելի վաղ ներկայացված 10-կետանոց սկզբնական առաջարկը եղել է «անլուրջ, անընդունելի»։

«Այն բառացիորեն աղբն է նետվել նախագահ Թրամփի և նրա բանակցող թիմի կողմից», – ասել է խոսնակը՝ հավելելով, որ շատ լրատվամիջոցներ կեղծ լուրեր են տարածել, թե այդ ծրագիրն ընդունելի է եղել ԱՄՆ-ի համար։

Պաշտոնյան նշել է, որ վերջնաժամկետի մոտենալուն պես Իրանն ամերիկյան կողմին ներկայացրել է «ավելի խելամիտ, լիովին այլ և սեղմ ծրագիր», որն, ըստ նախագահի և նրա թիմի, կարող է աշխատանքային հիմք ծառայել և համապատասխանեցվել ամերիկյան 15-կետանոց ծրագրին։

«Նախագահի կարմիր գծերը, մասնավորապես՝ Իրանում ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել։ Եվ այն միտքը, թե նախագահ Թրամփը որպես գործարք երբևէ կընդուներ իրանական ցանկությունների ցուցակ, լիովին անհեթեթ է», – հավելել է նա։

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտնել են երկշաբաթյա հրադադարի մասին, որի ընթացքում բանակցություններ կվարեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930