Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ են արձակվել
Քիչ առաջ Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ են արձակվել. Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ ու բացակայելու արգելք։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի պաշտպան Սլավիկ Պողոսյանն էլ Ֆեյսբուքյան էջում գրում է. «Քիչ առաջ ՀՀ հակառուպցիոն կոմիտեի քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ է արձակվել։ Պարոն Ասատրյանը չի ընդունում իրեն ներկայացված անհիմն մեղադրանքը»:
Sputnik Արմենիայի հետ զրույցում էլ Արման Սահակյանի փաստաբան Էմին Խաչատրյանը նշել է, որ Սահակյանին նոր մեղադրանք է առաջադրվել:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։



