Իրանը հրապարակել է ԱՄՆ-ին փոխանցված 10 կետից բաղկացած ծրագրի մանրամասները
Իրանը հրապարակել է Միացյալ Նահանգներին ուղղված 10 կետից բաղկացած ծրագրի մանրամասները, որն ընդունվել է որպես հրադադարի համաձայնագրի հիմք։ Պայմանները ներառում են ամերիկյան զորքերի դուրսբերում, ռազմական գործողությունների դադարեցում և Իրանի դեմ պատժամիջոցների վերացում։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։
Ծրագիրը ներառում է դրույթներ, որոնց հիմնական կետերը հետևյալն են՝
2. ԱՄՆ մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից, Իրանի ուղղությամբ տարածաշրջանային բազաներից ցանկացած հարձակման արգելք և ուժերը մարտական պատրաստության վիճակի բերելուց հրաժարում։
3. Հորմուզի նեղուցով նավերի սահմանափակ օրական անցում երկու շաբաթվա ընթացքում՝ համաձայն «Անվտանգ անցման արձանագրության» դրույթների և Իրանի հատուկ կանոնների։
4. Բոլոր առաջնային, երկրորդային պատժամիջոցների և ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացում։
5. Իրանին կորուստների փոխհատուցման տրամադրում՝ ներդրումային և ֆինանսական հիմնադրամի ստեղծման միջոցով։
6. Պարտավորություն Իրանի կողմից միջուկային զենք չստեղծելու վերաբերյալ։
7. ԱՄՆ-ի կողմից Իրանի ուրանը հարստացնելու իրավունքի ընդունում և հարստացման մակարդակի շուրջ բանակցություններ։
8. Իրանին տարածաշրջանային երկրների հետ երկկողմ և բազմակողմ խաղաղության պայմանագրերի շուրջ բանակցություններ վարելու թույլտվություն՝ իր շահերին համապատասխան։
9. Չհարձակման իրավունքի ընդլայնում բոլոր ագրեսորների նկատմամբ՝ բոլոր դիմադրության խմբերի դեմ։
10. ՄԱԿ-ի պաշտոնական բանաձևի միջոցով բոլոր պարտավորությունների վավերացում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել բանակցել Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա և հայտարարել էր, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանի դեմ հարվածները։
Իրանը և Իսրայելը նույնպես համաձայնել են դադարեցնել հարվածները։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակություններին ապրիլի 10-ին հրավիրել է Իսլամաբադ՝ բանակցություններ անցկացնելու։



