Բաժիններ՝

Կասեցվել է «Առդելիկատես» մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք. Երևան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

«Այսպես՝

«Խոզի ֆիլե եփած-ապխտած»՝ արտադրված 16․03․2026թ, «Վետչինա տնական, եփած երշիկային արտադրանք մսային պաղեցված մթերք»՝ արտադրված 16․03․2026թ, «Եփած երշիկ բժշկական»՝ արտադրված 16․03․2026թ, «Կիսաապխտած երշիկ Գյումրի»՝ արտադրված 13․03․2026թ, արտադրատեսակները Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Արտադրողին տրվել է նշված խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930