Ձերբակալվել է Արման Սահակյանը
Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ»,- Aysor.am-ին հայտնեցին կոմիտեից։
Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։



