Սամվել Կարապետյանի բիզնեսներում ստուգումներ անելու հրահանգ ստացե՞լ է Փաշինյանից․ ՊԵԿ նախագահի պարզաբանումը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից որևէ հրահանգ չի ստացել՝ Սամվել Կարապետյանի բիզնեսներում ստուգումներ անցկացնելու համար:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կարող է «բոմժ» սարքել Սամվել Կարապետյանին՝ Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչը չպատասխանեց:

Էդուարդ Հակոբյանը վստահեցրեց, որ իր ղեկավարման ժամանակ երբևէ հրահանգ չի ստացել որևէ բիզնեսում ստուգումներ իրականացնելու:

«Մեր վարչարարությունն իրականցվում է թիրախային, ռիսկային հիմքերի վրա: Վարչապետի հետ խոսակցություններ լինում են, թե այս կամ այն բիզնեսն ինչ ռիսկեր ունի, ինչ ստվերային ռիսկեր ունի, ինչ հարցեր կան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, թե վախենում է, որ Սամվել Կարապետյանը մինչև տարվա վերջ «միլիարդատերից դառնա բոմժ»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էլ արձագանքել է Փաշինյանին՝ ասելով․

«Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930