Փորձագետը պատմել է, թե ով կարող է խախտել Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը
Երրորդ երկրները, այդ թվում՝ Իսրայելը, կարող են հարձակումներով խախտել Իրան-ԱՄՆ հրադադարը: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անվտանգության հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Կոնստանտին Բլոխինը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու իր որոշման մասին և վստահեցրել, որ հրադադարը փոխադարձ կլինի: Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ Թեհրանը բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:
«Հնարավոր է, որ այս փխրուն հրադադարը խախտվի։ Հարձակումներ կարող են լինել նույնիսկ ոչ թե ԱՄՆ-ից, այլ, օրինակ, Իսրայելից կամ երրորդ երկրներից։ Որովհետև այստեղ շատ խաղացողներ կան, և դա ամեն ինչ անկայուն է դարձնում։ Բայց, վերջին հաշվով, կողմերը չունեն այլընտրանք, քան բանակցել»,- ասել է Բլոխինը РИА Новости-ին։



