ՈՒԵՖԱ-ն սպառնացել է զրկել Իտալիային Եվրո 2032-ը հյուրընկալելու իրավունքից
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Իտալիան կարող է զրկվել 2032 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից, եթե երկրի իշխանությունները չկարողանան լուծել մարզական ենթակառուցվածքների արդիականացման հարցը։
«Իտալացի քաղաքական առաջնորդները, թերևս, պետք է իրենց հարցնեն, թե ինչո՞ւ Իտալիան ունի Եվրոպայի ամենավատ ֆուտբոլային ենթակառուցվածքներից մեկը։ Եվրո 2032-ը նախատեսված է և կկայանա։ Հուսով եմ՝ ենթակառուցվածքները պատրաստ կլինեն։ Հակառակ դեպքում մրցաշարը չի կայանա Իտալիայում»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։



