Կրկին «անարդարադատության» դրսևորումների մասին. Մարիամ Կանայան
Մարիամ Կանայանը գրում է. «Կրկին «անարդարադատության» դրսևորումների մասին.
Սոնա Մնացականյանին վրաերթ կատարած վարորդը, որին անցյալ տարի Օգոսոսի 18-ին դատապարտեցին 1.5 տարվա ազատազրկման, մինչև հիմա ազատ է, շարունակում է աշխատել։
Նույն գործով անհետացել են ռադիկապի ձայնագրությունները ու ոչ մի փորձաքննություն չի, թե ինչպես «անհետացել», ո՞վ է պատասխանատու արագության , երթուղու ու հենց այդ ձայնագորթւունների պահպանման համար…
Բայց այ 18 տարեկան տղային, ում մասին մայրը ասել է որ առողջական խնդիրներ ունի և հատուկ խնամքի կարիք՝ կալանավորում են։
Մի դեպքում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին ու պատասխանատուներին ազատության մեջ են թողնում, իսկ մյուս դեպքում՝ հարվածել ուզող առողջական խնդիրներ ունեցող տղային՝ կալանավորում։
Հարվածելը չենք կարող արդարացնել, այնուամենայնիվ տեսագրությունները ցույց են տալիս, որ հարվածը փորձ էր, ոչ թե նախապես մտածված դիտավորություն
Բայց որպեսզի մարդիկ լավ հասկանան էս ամենը
Կարևոր է հիշեցնել ԿԱԼԱՆՔԻ ու ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ տարբերության մասին։
ԿԱԼԱՆՔԸ խափանման միջոց է, որը կիրառվում է այն դեպքերում երբ.
▪️եթե կա վտանգ, որ անձը կարող է փախուստի դիմել
▪️ առկա էն կրկնակի հանցանք գործելու, կամ գործին խոչընդոտելու ռիսկ։
Սրանցից ոչ մեկը կիրառելի չեն այս դեպքում. տղան ո՛չ փախուստի էր դիմելու, եթե դիմել պատարագին չէր շարունակի մասնակցել, և ո՛չ էլ որևէ կերպ կարող խոչընդոտել գործին։ Ի՞նչ էր անելու, համացանցից վերացնելու էր տեսաագրությունները՞…
Իսկ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ քրեական պատիժն է, որը դեռ պիտի որոշվի դատարանի կողմից, դատավարության արդյուքնում։
Այսինքն կալանքը պատիժը չէ ու եթե դրա կիրառումը արդարացված չէ, ապա այն դառնում է իշխանությունների պատժիչ գործիքներից մեկը
Հայատանում կալանքների անտեղի կիրառման մասին արձագանքները բազում են, սա էլ կհամալրի այդ մեծ ցանկը։
*2-րդ նկարում քաշքշվողը Դավիթ Մինասյանն է»:




