Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան և Կատարը հայտնել են ԱԹՍ-ներ խոցելու մասին

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը վերջին ժամերի ընթացքում խոցել և ոչնչացրել են երկու անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը։

Նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է չորս անօդաչու թռչող սարք։

Իր հերթին Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 1-ին երկրի ուղղությամբ Իրանն արձակել է 3 թևավոր հրթիռ:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930