Ինչպե՞ս կարող է փոխվել TRIPP նախագիծը՝ Իրանի դեմ պատերազմի ֆոնին. պարզաբանում են մասնագետները

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասում դրա հետևանքների շուրջ քննարկման ընթացքում «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի գիտաշխատողներն անդրադարձան TRIPP նախագծի վրա այս պատերազմի ազդեցությանը:

Կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը երկու ձևաչափի վրա ուշադրություն հրավիրեց:

«Առաջինը, որ TRIPP նախագիծը կարող է հետաձգվել, որովհետև ռիսկերն են շատ, երկրորդ՝ ինչ-որ մի ձև փոխվի այն, եթե չգիտենք, թե ինչպիսի իրավիճակ կլինի Իրանում: Հետաձգվելու մասին արդեն պաշտոնյաներն ասել են, որ ԱՄՆ կողմից հետաքրքրությունը նվազում է, հետևաբար՝ կարող է հետաձգվել նախագիծը: Իսկ թե ինչպես կարող է փոխվել նախագիծը, այստեղ մի քանի խնդիր կա. առաջին՝ ինչ վիճակ կլինի Իրանում, եթե մնում է գործող իշխանությունը, և ինչ-որ պայմանավորվածության են հասնում ԱՄՆ-ի հետ, երկրորդ՝ եթե Իրանում ինչ-որ քաոս ստեղծվի»,- մանրամասնեց նա՝ չբացառելով, որ Իրան-ԱՄՆ պայմանավորվածություն կարող է լինել, և TRIPP-ն իրականանա, բայց հաշվի առնելով Իրանի կողմից մտահոգությունները:

Իր հերթին՝ քաղաքագետ Բենիամին Պողոսյանը հավելեց, որ մենք այնպիսի իրավիճակում չէինք, որ արդեն հստակ որոշված էր՝ 2026 թվականին մայիսի 1-ին սկսվում է երկաթուղու շինարարությունը:

Կարդացեք նաև

«Հայաստանը և ԱՄՆ-ը բավականին բարդ իրավաբանական գործընթացի մեջ են»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930