Դանիել Իոաննիսյանին էդ տվյալները որտեղի՞ց. Դավիթը ոչ մի հոգեկան խնդիր չունի. Վարդուհի Էլբակյան
Դավիթ Մինասյանը հոգեկան որևէ խնդիր չունի, Դավիթն ունի առողջական այլ խնդիրներ, բայց պայծառ, գիտակ երիտասարդ է, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Նա ասաց, որ գործ ունենք միջին ծանրության հանցագործության հետ։
«Երբևէ տեսե՞լ եք՝ 2-5 տարի նախատեսող հոդվածով տանեն, 18 տարեկան երեխային կալանավորեն»,- հավելեց նա:




