Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի երիտասարդ եղբայրները Ռաֆայել Մինասյանի արժանի ժառանգներն են`ծոռները. Դավիթ Բաղդասարյան

Դավիթ Բաղդասարյանը գրում է. «Կապանի պատմության մեջ իր ուրույն տեղն է ունեցել Ռաֆայել Մինասյանը, ով սովետական տարիներին եղել է Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարը։

Նրա վարչարարության տարիներին Կապանը դարձավ ոչ միայն հանրապետական, այլեւ միութենական նշանակության քաղաք: Այդ ժամանակ էլ Կապանը դարձավ արդյունաբերական կենտրոն։

Ռաֆայել Մինասյանի ղեկավարման տարիներին շատ բան է փոխվել Կապանում’ սկսել է աշխատել Կապան-Երեւան գնացքը, շահագործման են հանձնվել Լուսատեխնիկական, Ավտոնորոգման, Էլեկտրոն, Երկաթբետոնե կառուցվածքների գործարանները, բացվել է երաժշտական ուսումնարանը, գործարկվել է գարեջրի գործարանը, բացվել է օդանավակայանը և այլն։

ԽՍՀՄ տարիներին 400 հազարից քիչ բնակչություն ունեցող քաղաքներից Կապանն այն եզակին էր, որ շնորհիվ Ռաֆայել Մինասյանի, ունեցավ երգեհոնային դահլիճ, որտեղ արդեն այսօր ավանդույթ է դարձել և ամեն տարի ելույթներ են ունենում համաշխարհային բարձրակարգ կատարողներ։

Մի խոսքով, անուրանալի է Ռաֆայել Մինասյանի ավանդը Կապան քաղաքի կառուցման ու ծաղկեցման գործում։

Իսկ ինչո՞ւ հիշեցի Ռաֆայել Արմենակի Մինասյանին.

Երկու օր առաջ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի երիտասարդ եղբայրները Ռ.Մինասյանի արժանի ժառանգներն են`ծոռները…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930