Իշխանությունը գործընթացի անունը դրել է ընտրություն, սակայն իր ընտրական հաջողությունն ամրագրելու համար օրենքները, ըստ իրավիճակի, մեկնաբանում և կիրառում է․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը գործընթացի անունը դրել է ընտրություն, սակայն իր ընտրական հաջողությունն ամրագրելու համար օրենքները, ըստ իրավիճակի, մեկնաբանում և կիրառում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ում ուզում են՝ բռնում են․ կարևոր չէ, թե ինչ հոդված կկիրառեն, ում ուզում են՝ թիրախավորում են՝ անկախ թեմայից կամ առիթից:

Դեռ չեմ խոսում են այն մասին, թե ինչպես է պետական ողջ ապարատը գործի դրվել ոչ թե պետության, այլ կոնկրետ քաղաքական խմբի շահերը սպասարկելու համար։

Իսկ իրենց հովանավորող ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա աչք փակող արևմտյան դերակատարներն ու կառույցներն էլ խրախուսում են Հայաստանում բռնատիրության կառուցումն ու ժողովրդավարության «հուղարկավորությունը»»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031