Բաժիններ՝

Սյունիքի ճանապարհներին քարաթափումներ են եղել

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել, որոնց հետևանքով երթևեկությունը մի հատվածում դարձել է միակողմանի, մեկ այլ հատվածում` փակվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը քարաթափումների վերաբերյալ ահազանգեր է ստացել մարտի 27-ին և 28-ին։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Պարզվել է, որ քարաթափումներ են եղել Տաթև-Լծեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (երթևեկությունը դարձել է միակողմանի) և Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհահատվածում (փակվել է)։

Փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության և ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների հետ համագործակցելով, նշված հատվածներում իրականացրել են սահմանազատման և քարերի հեռացման աշխատանքներ։ Երթևեկությունը վերականգնվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031