Թուրքիան գերմանացի զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղությունն է

Չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությանը` գերմանացի զբոսաշրջիկները չեն փոխել իրենց նախընտրած ուղղությունը։ «Գերմանական զբոսաշրջային գործակալությունների միության» (DRV) տվյալներով՝ 2026-ի ամառային սեզոնին Թուրքիան դարձել է ամենապահանջված ուղղությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2026-ի մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիան առաջատար է ինչպես ամրագրումների քանակով, այնպես էլ ստացված եկամուտներով՝ առաջ անցնելով Իսպանիայից և Հունաստանից։ Վերլուծության համաձայն՝ որոշիչ է եղել անվտանգությունը և գին-որակ հարաբերակցությունը:

Նշվում է, որ այս տարի արձակուրդներն ավելի վաղ են պլանավորվում, իսկ Թուրքիայում սպասարկման բարձր մակարդակը շարունակում է խթանել պահանջարկը։ Միևնույն ժամանակ, զբոսաշրջիկներն ավելի հաճախ նախընտրում են փաթեթային տուրեր, որոնք համարվում են ավելի անվտանգ տարբերակ։ Այս դեպքում արձանագրվել է 14% եկամտի և 12% ուղևորների աճ։

Թեմայի վերաբերյալ խոսել է «DRV»-ի նախագահ Ալբին Լոյդլը, ով ընդգծել է, որ ճգնաժամերը կարող են ժամանակավորապես ազդել պահանջարկի վրա, սակայն չեն կարող այն ամբողջությամբ նվազեցնել։ Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները պարզապես ընտրում են ավելի ապահով տարբերակներ և իրավիճակի կայունացման դեպքում արագ վերադառնում ակտիվ ճանապարհորդություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031