Երբ հայհոյանքն ու վիրավորանքը քաղաքականություն են. Արա Աբրահամյան. aravot.am

Արամ Աբրահամյանը aravot.am-ում գրում է. «Նիկոլական դատախազությունը եւ քննչական մարմինները հսկայական ժամանակ ու մարդկային ռեսուրս են ծախսում՝ համացանցում վիրավորանքներ, «բռնության» եւ «սահմանադրական կարգը տապալելու» կոչեր գտնելու ու դրանց համապատասխան ձեւով արձագանքելու համար:

Ի դեպ, այդ «սուրբ գործին» լծված են նաեւ այլ պետական հիմնարկների՝ օրինակ, ԵՊՀ-ի կամ Հանրային ռադիոյի ղեկավարները: Եվ եկեք արձանագրենք, որ այդ բոլոր գործընթացները սկսվեցին հենց Փաշինյանի ժամանակ՝ «ժողովրդավարության բաստիոնի» պայմաններում:

«Ատելության խոսքի» դեմ պայքարն ընթանում է խիստ ընտրողական ձեւով: Երբ նման ձեւով խոսում են իշխանության ներկայացուցիչները կամ քարոզիչները՝ դա պետական մարմինների կողմից որեւէ ուշադրության չի արժանանում: Օրինակ, կաթողիկոսին քարով խփելու եւ այդպես սպանելու կոչ անողը որեւէ, նույնիսկ՝ տուգանքի ձեւով պատասխանատվության չի ենթարկվել:

Պատկերացնո՞ւմ եք՝ քանի տարով կդատապարտվեր այն քաղաքացին, որը նման կոչ կաներ՝ վարչապետի հետ կապված: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ իշխանությունն իր կողմնակիցներին ասում է՝ հայհոյեք, սպառնացեք, վիրավորեք՝ մենք տեր ենք: Թե՛ համակարգի պահանջների, թե՛ սեփական օրինակի առումով ամեն ինչ գալիս է իշխանությունից, նրա բարձրագույն ներկայացուցիչներից:

Եթե վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փոխտնօրենն է խոսում այդպիսի լեզվով (լուսանկարում), ես կարո՞ղ եմ ենթադրել, որ հենց այդ ՊՈԱԿ-ից է գալիս, այնտեղից է համակարգվում ատելության խոսքը, հայհոյանքներն ընդդիմադիրների եւ լրագրողների հասցեին:

…ՔՊ-ական պատգամավորները խոսում են իրենց ավագ գործընկերներին «ռադ անելու» մասին: Որքան գիտեմ, վերջերս իշխող կուսակցությունը էթիկայի վարքականոն էր ընունել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031