Իրանը մերժել է հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ առաջարկները և առաջ է քաշել իր սեփական պայմանները

Իրանը մերժել է հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ առաջարկները և առաջ է քաշել իր սեփական պայմանները, այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Նահանգները Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար, գրել էր The New York Times-ը։

«Դեռևս պարզ չէ, թե որքանով է ծրագիրը տարածվել իրանցի պաշտոնյաների շրջանում և արդյոք Իրանը կընդունի այն որպես բանակցությունների հիմք։ Հայտնի չէ նաև, թե արդյոք ծրագրին աջակցում է Իսրայելը, որը ԱՄՆ-ի հետ միասին փետրվարի վերջին գործողություն է սկսել Իրանի դեմ»,- գրված էր հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031