Իրանն ԱԹՍ-երով հարվածներ է հասցրել ամերիկյան ու իսրայելական ավիաբազաներին

Իրանի զինված ուժերը ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան «Ալ-Ազրաք» ավիաբազային, որտեղ տեղակայված են եղել F-35 և F-15 կործանիչներ, հայտնում է իրանական բանակը։

«Իրանի ցամաքային ուժերի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային նավատորմի անօդաչու թռչող սարքերը գրոհ են ձեռնարկել սիոնիստական ​​ռեժիմի Թել Նոֆ ավիաբազայի (Իսրայելի ռազմաօդային ուժերի գլխավոր ռազմավարական բազաներից է, գտնվում է Թել Ավիվի մոտակայքում-խմբ.), ինչպես նաև Ալ-Ազրաք ավիաբազայում (Հորդանանի կարևորագույն ռազմաօդային բազաներից է, գտնվում է Ազրաք քաղաքի մոտ-խմբ.) ամերիկյան F-35 և F-15 կործանիչների տեղակայման վայրերի ուղղությամբ»,- Իրանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն է մեջբերել երկրի պետական հեռուստառադիոընկերությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031