Բաժիններ՝

Բացահայտվել է երաժշտական դպրոցից կատարված գողությունը․ գողոնը հայտնաբերվել է

Մարտի 7-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ գիշերը տեխնիկական միջոց գործադրելով բացել են Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի պատուհանն ու դասասենյակից գողացել հարվածային գործիք, էլեկտրական չորս տաքացուցիչ և այլ պարագաներ։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է 57-ամյա մի տղամարդ:

Մարտի 9-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, խոստովանեց արարքն ու ներկայացվեց նախաքննական մարմին։

Գողոնը հայտնաբերվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031