Վեհափառի բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ ՔԿ միջնորդություն է ներկայացվել
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունն արդեն քննչական կոմիտե է ուղարկվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿ-ից։
«Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,- հայտնեցին ՔԿ-ից։
Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։



