Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պաշտպանական կողմից այս պահի դրությամբ որևէ միջնորդություն չենք ստացել»,- նշել են ՔԿ-ից։
Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում կիրակի օրը՝ մարտի 22-ին։ Նա մահացել է հիվանդանոցում մարտի 17-ի երեկոյան։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:



