Բաժիններ՝

Ռուսաստանը տուգանել է Telegram և TikTok հավելվածները

Ռուսաստանը տուգանել է Telegram հաղորդագրությունների հավելվածը 35 միլիոն ռուբլով (ավելի քան 430,000 ԱՄՆ դոլար)՝ արգելված բովանդակությունը չհեռացնելու համար։ Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Մասնավորապես, Telegram-ը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.41 հոդվածի 4-րդ մասի համաձայն հինգ դրվագով, այդ թվում և ծայրահեղական գործունեության կոչեր պարունակող տեղեկատվություն, ինչպես նաև անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ պարունակող նյութեր չհեռացնելու համար։

Դատարանը 3 մլն ռուբլիի (շուրջ 37 հազար ԱՄՆ դոլար) չափով տուգանել է նաև TikTok հավելվածը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031