Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակականությունը կհանգեցնի մեծ թվով փախստականների. նրանք հիմնականում կգան Հայաստան

Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակականությունը կհանգեցնի Հարավային Կովկասի երկրներ տեղափոխվող մեծ թվով փախստականների։

Նրանք հիմնականում կգան Հայաստան, հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և Հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ, ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը Sputnik Արմենիայի հետ Մոսկվա-Երևան տեսակոնֆերանսի ժամանակ։

«Հնարավոր է՝ որոշ փախստականներ տեղափոխվեն Ադրբեջան, բայց… դա Բաքվին կմղի էլ ավելի պաշտպանել իր ցեղակիցներին, հայրենակիցներին և ավելի կսրի հակամարտությունը»։

Տեսանյութեր

Լրահոս