Չինաստանը ԱՄՆ-ին և Իրանին բանակցությունների կոչ է արել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված
Չինաստանի իշխանությունները Հորմուզի նեղուցում տիրող բարդ իրավիճակի հետևանքով անհրաժեշտ են համարում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսումը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բոլոր շահագրգիռ կողմերի համար հրատապ առաջնահերթությունն է՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սեղմ ժամկետներում վերադառնալ բանակցությունների սահմանված շրջանակին»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է նա՝ պատասխանելով արևմտյան լրագրողի հարցին Հորմուզի նեղուցի իրավիճակի վերաբերյալ Պեկինի դիրքորոշման մասին։
Ինչպես հստակեցրել է չինացի դիվանագետը, Չինաստանի կառավարությունը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակով։ Գո Ցզյակունը մատնանշել է տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը։



