Բաժիններ՝

ՀՀ ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մարտի 5–ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ` մարզպետների մասնակցությամբ, խորհրդակցություն է անցկացրել։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։

Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։

Մարզպետների հետ ծավալվել է հարցուպատասխան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս