Կատարը հայտնել է գազի հեղուկացման գործընթացի դադարեցման մասին
«Չորեքշաբթի օրը Կատարը լիովին կդադարեցնի գազի հեղուկացումը, իսկ աշխատանքների վերսկսման համար կպահանջվի 2 շաբաթ. հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Չորեքշաբթի օրը Կատարը լիովին կդադարեցնի գազի հեղուկացումը… Նախնական գնահատականներով՝ լիակատար դադարեցումից հետո գազի հեղուկացման աշխատանքները վերսկսելու համար Կատարից կպահանջվի 2 շաբաթ»,-գրում է գործակալությունը։
Reuters-ը հավելում է նաև, որ աշխատանքների վերսկսումից հետո Կատարին ևս երկու շաբաթ անհրաժեշտ կլինի ամբողջական արտադրողականության հասնելու համար։



