Թրամփը «որևէ հիմնավորում չի ներկայացրել» Իրանի վրա հարվածների համար. Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը CNN-ին հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը «որևէ հիմնավորում չի ներկայացրել» Իրանի վրա իր հարվածների համար։
Ջեֆրիսը, որն այսօր առավոտյան պետք է մասնակցի այսպես կոչված «Ությակի խմբի» հանդիպմանը, հայտնել է, որ կշարունակի հետախուզական տվյալներ ցույց տվող տեղեկություն պահանջել, որ Իրանը պատրաստվում էր հարվածել Միացյալ Նահանգներին»։
«Մինչ օրս ոչինչ չի ներկայացվել, որը կարդարացնի այն, ինչ տեղի է ունենում»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այդ տեղեկությունը պետք է տրամադրվի ամերիկյան ժողովրդին։
Ըստ նրա՝ ամերիկացիները ցանկանում են, որ կառավարությունը «կենտրոնանա իրենց կյանքի բարելավման, ապրուստամիջոցի նվազման վրա, այլ ոչ թե Մերձավոր Արևելքում անվերջ պատերազմի մեջ ներգրավվելու վրա, որն ավարտվելու է ձախողմամբ»։
«Այս վարչակազմը ինչ-որ կերպ գտել է ռեսուրսներ, միլիարդավոր դոլարներ է գտել ռումբերի համար, սակայն չի կարողանում գտնել միջոցներ՝ իրականում նվազեցնելու կյանքի բարձր արժեքը այստեղ՝ Միացյալ Նահանգներում»,- հավելել է Ջեֆրիսը։
Օրենսդիրը նաև կասկածի տակ է դրել նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու լիազորությունը՝ հղում անելով ԱՄՆ Սահմանադրության 1-ին հոդվածին, որն, ըստ նրա, «բացահայտորեն Կոնգրեսին պատերազմ հայտարարելու լիազորություն է տալիս»։
«Սահմանադրության հեղինակներն այս որոշումն ընդունել են, քանի որ պատմության ընթացքում վախեցել են թագավորներից, ովքեր իրենց ժողովրդին ներքաշել են ավելորդ պատերազմների մեջ, աղքատացրել նրանց կամ վտանգել նրանց բարեկեցությունը՝ ուղարկելով նրանց արտաքին հակամարտությունների»,- նշել է նա՝ հավելելով, որ օրենսդիրները նախաձեռնում են պատերազմական լիազորությունների մասին բանաձևի քվեարկություն՝ ի պատասխան Թրամփի գործողությունների։



