Բաժիններ՝

ԻՀՊԿ-ն քրդերին նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) քրդական խմբավորումներին նախազգուշացրել է չմասնակցել տարածաշրջանում ընթացող հակամարտությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Rudaw հեռուստաալիքը։

Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ ԻՀՊԿ-ի «Համզա» հրամանատարությունը, որը պատասխանատու է Իրանի արևմուտքում գտնվող քրդերով բնակեցված տարածքների համար, նախազգուշացում է արել Իրաքյան Քրդստանում և Իրանում գործող խմբավորումներին։

«Անջատողական տարրերի կողմից ամենափոքր գործողության դեպքում նրանց լիակատար ոչնչացումը կդրվի օրակարգում», – հեռուստաալիքը մեջբերում է հրամանատարության հայտարարությունը։

Rudaw-ի աղբյուրների խոսքով` այս տարածաշրջանի լեռնային շրջաններում բազավորված են տասնյակից ավելի քրդական ընդդիմադիր զինված կազմակերպություններ, նրանց շարքերում կան հազարավոր մարտիկներ։

Հեռուստաալիքի տվյալների համաձայն` մարտի 1-ին և մարտի 2-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի՝ քրդերով բնակեցված արևմտյան շրջանների տասնյակ թիրախների, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս