ԱՄԷ-ում մնացած Իտալիայի պաշտպանության նախարարը երկիր կվերադառնա ռազմական չվերթով
Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն, ով օդային տարածքի փակվելու պատճառով մնացել էր Միացյալ Արաբական Էմիրություններում, հայտարարել է, որ Դուբայից Հռոմ է վերադառնում ռազմական չվերթով։
«Ես վերադառնում եմ Իտալիա՝ երեկվանից շարունակելով զբաղվել բարդ իրավիճակով, օգտագործելով բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները»,-գրել է նախարարը X-ում։
Կրոսետտոն մնացել էր Դուբայում Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի սկսած հարձակումներով պայմանավորված օդային տարածքի փակման պատճառով։ Նա ԱՄԷ-ում էր իր ընտանիքի հետ։
Նախարարը հրապարակման մեջ նշել է, որ ոչ ոք չէր սպասում այնպիսի սցենարի, որի դեպքում իրանական կողմի համար Դուբայը կդառնար թիրախ՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը։



