Նեթանյահուն հայտարարել է, թե՝ «կան բազմաթիվ նշաններ», որ Իրանի գերագույն առաջնորդն «այլևս մեզ հետ չէ»
Իսրայելի վարչապետ Բենիմանին Նեթանյահուն հայտարարել է՝ «կան բազմաթիվ նշաններ», որ Իրանի գերագույն առաջնորդն «այլևս մեզ հետ չէ». գրում է CNN-ն ու հավելում, որ Իսրայելի վարչապետը միաժամանակ չի ասել, որ Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է։
Իրանն այսօր առավոտյան հարվածների սկսվելուց ի վեր Խամենեիից տեսանյութը չի հրապարակել։ CNN-ը նախկինում հաղորդել էր, որ Խամենեին Իրանի վրա հարվածների առաջին համազարկի թիրախներից մեկն էր՝ այլ բարձրաստիճան առաջնորդների հետ միասին, սակայն իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Խամենեիի սպանության հաստատում չկա։
«Կան բազմաթիվ նշաններ, որ այս բռնակալը այլևս մեզ հետ չէ», – ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Իսրայելը ոչնչացրել է նրա ամրոցը։ Նեթանյահուն նաև ասել է, որ Իրանի դեմ գործողությունը պահանջում է «համբերություն» և «կտևի այնքան, որքան անհրաժեշտ է»։
«Այս պատերազմը կհանգեցնի իրական խաղաղության»։



