Բաժիններ՝

Խոշոր վթար Քասախում. Shamshyan.com-ը մանրամասներ է հայտնում

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել է «Առողջ այգի» ընկերության քարե պարսպին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Առողջ այգու» աշխատակիցները ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս