Իրանի ապագան կորոշի Իրանի ժողովուրդը. Թուրքիայի ընդդիմության առաջնորդ

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է. «Իրանի ապագան կորոշի Իրանի ժողովուրդը»: Ըստ նրա՝ Թրամփի և Նեթանյահուի՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորող և տարածաշրջանը բորբոքող միջամտություններն անընդունելի են։

«Թուրքիան պետք է վարի չափազանց զգույշ դիվանագիտություն՝ առաջնահերթություն տալով իր հարևանի տարածքային ամբողջականությանն ու կայունությանը և բարձր զգայունություն ցուցաբերելով քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Իրանը փրկելը արյունարբու ռեժիմների գործը չէ»,- հավելել է թուրք քաղաքական գործիչը:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Տեսանյութեր

Լրահոս