Բաժիններ՝

Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնական

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդար»-ը 2-1 հաշվով հաղթել է «Ռոստով»-ին։

Խաղի 8-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Միրոնովի գոլի շնորհիվ «Ռոստով»-ը հավասարեցրել է հաշիվը, սակայն 73-րդ րոպեին Կրիվցովի գոլի շնորհիվ «Կրասնոդար»-ը կարողացել է հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը վաստակել է 43 միավոր՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Կրասնոդար»-ը աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Զենիթ»-ին գերազանցում է մեկ միավորով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս