ԻՆՉ ԷԼ ԱՆԻ՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է

Նախ, դա հստակ մանիպուլյացիա է, օտարերկրյա կենտրոններում լավ տեխնոլոգների կողմից մշակված ցինիկ PR տեխնոլոգիա: Հազար ներողություն, բայց սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն: Սրանք կարմիր բոլոր գծերը վաղուց հատել են:

Գառան մորթի հագած գայլից ավելին սպասել չի կարելի:

Որևէ մեկդ հաստատ ամուսնալուծվելիս տեղը տեղին բեմականացված շոուով շորթ վիդեո-կապիկություն չեք նկարում, տուփերը, քըրջ ու փալասը նկարում, ցուցադրում…

Չալոն շատ բան գիտի… սրանք ամեն ինչի ընդունակ են, միայն թե իշխանություն պահեն:

Կարդացեք նաև

Առաջին հերթին, սա նշանակում է՝ իշխանության խայտառակ ցածր վարկանիշ, վախ, խուճապ:

Նույնիսկ ՔՊ-ականներն են, մեղմ ասած, «զզվել» սրանցից:

Երկրորդը.  Պատմության մեջ շատ են եղել նման դեպքեր, երբ այդ ցինիկ տեխնոլոգիան կիրառվել է: Օրինակ, երբ 2011-ին Գվատեմալայի նախագահ Ալվարո Կոլոմը և նրա կինը՝ լուրջ կոռուպցիոն սկանդալներով և դատական գործընթացներով հայտնի Սանդրա Տորեսը, ամուսնալուծվեցին «հանուն երկրի»։ Ալվարոյի կինը հայտարարեց. «Ես ամուսնալուծվում եմ ամուսնուցս, բայց ամուսնանում եմ ժողովրդի հետ»։ Իսկ թե ինչո՞ւ նրանք այդ կեղծիքը բեմադրեցին և ինչ եղավ հետո, կկարդաք, շատերն էլ գիտեն:

Նման քայլերի հաճախ դիմել է նաև Սիլվիո Բեռլուսկոնին. նա իր քաղաքական կարիերայի ընթացքում մի քանի անգամ օգտագործել է ամուսնալուծության և նոր սիրավեպերի թեման՝ ուշադրություն շեղելու համար։ Հենց նրա դեմ կոռուպցիոն սկանդալներ էին բռնկվում, հանրայնացնում էր իր ընտանեկան թաշկինակով դրամաները, սիրավեպերը։ Նպատակը՝ էժանագին սերիալային թեմաներով մարդկանց ուշադրությունն իրենց քաղաքական ձախողումներից շեղել:

Հանցագործ այս զույգն ամուսնալուծվե՞լ է, թե՞ ոչ՝ թքած այդ ամենի վրա, դա յուրաքանչյուրի անձնական գործն է, ոչ թե բոլորի ափսեների լանգետը: Որևէ մեկիս չի հետաքրքրում՝ ով ում հետ և որքան ժամանակ է քնում, քնո՞ւմ է, թե՞ ոչ:

Սրա մասին էլ Չալոյից լավ ոչ ոք չգիտի…

ԵՎ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. ԻՆՉ ԷԼ ԱՆԻ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ՆԱ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է, ՀԱՆՑԱԿԻՑ Է ԵՎ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ՝ ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ:  

Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն պետք է կրեն պատերազմ հրահրելու, Արցախը հանձնելու, 5000-ից ավելի զոհերի, Հայաստանի տարածքներից հանձնելու, թշնամուն մեր երկիր բերելու, զոհվածների ծնողների նկատմամբ կատարած հանցանքների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումների, պետությանը պատճառած վնասների, կոռուպցիայի, թալանի համար…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728