«Արսենալը» Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն է, ՊՍԺ-ն եզրափակում է լավագույն հնգյակը. Goal
Goal առցանց պորտալը կազմել է 2025/2026 թվականների ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հավակնորդների վարկանիշային աղյուսակը՝ փլեյ-օֆֆ փուլի խաղերից հետո: Goal-ը նախապատվությունը տալիս է Լոնդոնի «Արսենալին», իսկ հինգ ֆավորիտների թվում են նաև Մյունխենի «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և գործող չեմպիոն ՊՍԺ-ն։
Թիմերի ամբողջական վարկանիշային աղյուսակը հետևյալն է՝
1. «Արսենալ»
2. «Բավարիա»
3. «Մանչեսթեր Սիթի»
4. «Լիվերպուլ»
5. ՊՍԺ
6. «Բարսելոնա»
7. «Ռեալ»
8. «Չելսի»
9. «Ատլետիկո»
10. «Սպորտինգ»
11. «Նյուքասլ»
12. «Ատալանտա»
13. «Բոդյո-Գլիմտ»
14. «Տոտենհեմ»
15. «Գալաթասարայ»
16. «Բայեր»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա փետրվարի 27-ին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակիչի խաղերը կկայանան 2026 թվականի մարտի 10-11-ին և 17-18-ին։ Եզրափակիչը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Մրցաշարի եզրափակիչ խաղը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 30-ին։
Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենն» է։ Անցյալ մրցաշրջանի եզրափակչում թիմը 5՝0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»։



