Բաժիններ՝

Ֆրենկի դե Յոնգը վնասվածքի պատճառով բաց կթողնի 5-6 շաբաթ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնասվածքի պատճառով կբացակայի հինգից վեց շաբաթ: Այս մասին հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը X մեդիա հարթակում:

«Մեկնարկային կազմի խաղացող Ֆրենկի դե Յոնգն մարզման ժամանակ ստացել է աջ ոտքի վնասվածք։ Բուժզննումները հաստատում են, որ նրա վերականգնման ժամանակահատվածը կտևի հինգից վեց շաբաթ»,- ասվում է «Բարսելոնայի» հայտարարության մեջ։

Կիսապաշտպանն այս մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի բոլոր մրցաշարերում, խփել մեկ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս