ԱՄՆ-ում ցանկանում են հարվածել Իրանին, որպեսզի ստիպեն զիջումների գնալ. NYT

ԱՄՆ-ն հույս ունի օգտագործել Իրանի վրա հնարավոր հարվածը, որպեսզի համոզեն Թեհրանին զիջումների գնալ միջուկային բանակցություններում, հինգշաբթի օրը հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

«ԱՄՆ պաշտոնյաները կասկածում են, որ Իրանը պատրաստ է գործարք կնքել, սակայն նշում են, որ թիրախային հարվածների ռազմավարությունը կստիպի [Իրանի] ղեկավարներին զիջումների գնալ»,- հաղորդել է թերթը։

Չնայած հնարավոր հարվածի հիմնական նպատակը կլինի Իրանի միջուկային օբյեկտներին վնաս հասցնելը, պաշտոնյաները նշում են, որ նման հարձակումը կունենա նաև խորհրդանշական նշանակություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728