Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է ԱԺ-ին և ՏԻՄ-երին վերաբերող կարգավորումները
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն արտագնա նիստ է անցկացրել. «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Արտագնա նիստի ընթացքում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ քննարկել ենք Ազգային ժողովին վերաբերող սահմանադրական կարգավորումները և ՏԻՄ-երին վերաբերող կարգավորումները»,- գրել է Գալյանը։
Նախարարը հայտնել է, որ հանրային քննարկման ձևաչափով հանդիպել են նաև մարզային ՀԿ-ների և ԲՈւՀ-երի ներկայացուցիչներին` լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները նոր Սահմանադրության վերաբերյալ:



