Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խիստ խորհրդակցություն է անցկացրել. shamshyan.com
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության սպայական անձնակազմի հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարը բավականին խիստ է եղել և հայտնել է, որ չի հանդուրժելու այն պաշտոնյաներին, ովքեր թերացել են ու կշարունակեն թերանալ աշխատանքում, և բավականին խիստ զրույց է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հետ։
Հրատապ խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ ՆԳՆ տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր են պաշտոնանկություններ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում. ՀՀ ՆԳ նախարարի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել ՀՀ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։



