Բաժիններ՝

34-ամյա երիտասարդը մեքենայում լիցքավորված ատրճանակ էր պահում

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 20-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել 34-ամյա վարորդին և 25-ամյա ուղևորին:

Բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա երիտասարդը մեքենայի խցիկից ոստիկաններին է ներկայացրել լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ:

Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728