«Մանչեսթեր Յունայթեդը» Քերիքի գլխավորությամբ չի պարտվում վեցերորդ խաղն անընդմեջ
«Մանչեսթեր Յունայթեդը» Մայքլ Քերիքի գլխավորությամբ անցկացրեց իր վեցերորդ խաղը։ Այս ընթացքում թիմը հաղթել է հինգ անգամ և ոչ-ոքի խաղացել մեկ անգամ։
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ Խաղի միակ գոլը խփեց Բենյամին Շեշկոն 71-րդ րոպեին։
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիական Պրեմիեր լիգայում 48 միավորով չորրորդն է։ «Կարմիր սատանաները» հաջորդ խաղում մարտի 1-ին կհյուրընկալեն «Քրիստալ Փելասին»։
Քերիքը «Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր մարզիչ դարձավ 2026 թվականի հունվարին՝ Ռուբեն Ամորիմի հեռանալուց հետո։



