Բաժիններ՝

Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից

Մեկնարկել է ամերիկյան զորքերի դուրսբերումը սիրիական Հասաքեի շրջանում գտնվող ԱՄՆ ամենամեծ Կասրաք ռազմաբազայից։ Ակնկալվում է, որ այս գործընթացը կտևի մի քանի շաբաթ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Հեռուստաընկերության թղթակիցը նշել է, զորքերը դուրս են բերվում ռազմաբազայից և ուղևորվում դեպի Իրաքյան Քուրդիստան։ Նա հավելել է, որ առաջին փուլով տասնյակ ռազմական մեքենաներ՝ բեռնված տեխնիկայով և զինվորներով, Հասաքեի շրջանի աշ-Շադդադի բազայից և Դեյր էզ-Զորի նահանգի ալ-Օմար դաշտից վերջերս տեղափոխվել են Կասրաք՝ գործողության մեկնարկի նախապատրաստման համար։

ԱՄՆ ուժերը դադարեցրել են իրենց ներկայությունն աշ-Շադդադիում ավելի քան 10 օր տևած դուրսբերման գործողությունից հետո, այնուհետև սիրիական բանակը պաշտոնապես ստանձնել է բազայի վերահսկողությունը՝ Վաշինգտոնի հետ անմիջական համակարգումից հետո։

Աշ-Շադդադիից, իսկ ավելի վաղ՝ Հորդանանի և Իրաքի հետ սահմանի մոտակայքում գտնվող աթ-Թանֆից ԱՄՆ ուժերի դուրսբերմամբ ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիոն ուժերը մնում են միայն մեկ բազայում՝ Խարաբ ալ-Ջիրում, որը գտնվում է Հասաքեի նահանգի հյուսիսարևելյան հատվածում՝ Ռմիլան քաղաքի մոտ։

ԱՄՆ պաշտոնյաները նախկինում հաստատել են, որ Վաշինգտոնը պլանավորում է իր մոտ 1000 զինծառայողներին դուրս բերել Սիրիայի տարածքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս