Անդրե Սպայթ Մկրտչյանը չի միանա բասկետբոլի հավաքականին
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլի շրջանակում մարտի 2-ին Երևանում կայանալիք Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպմանը Հայաստանի թիմի ընդլայնված հայտացուցակը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Հրավիրված խաղացողներն են՝
Ալբերտ Թադևոսյան -«Էրեբունի»
Յուրա Մելիքյան -«Սթարվինգս Բազել» (Շվեյցարիա)
Վալերի Աղաջանյան – ԳԱԿ Գդինյա (Լեհաստան)
Դանիել Կիրակոսյան – «Ուրարտու»
Արկադի Մկրտիչյան – «Ուրարտու»
Դանիել Գևորգյան – «Ուրարտու»
Տիգրան Մկրտումյան – ԲԿՄԱ
Կարեն Մելիքյան – «Ուրարտու»
Դավիթ Խաչատրյան – «Հատիս»
Խավիեր Քիլիսլյան – «Հոդան Փրեփ» (Կանադա)
Դարիուս Մաքգի – «Բուրժ» (Ֆրանսիա)
Դենիել Սանամյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Մարատ Միքայելյան – ԲԿՄԱ
Արայիկ Գևորգյան – «Ուրարտու»
Արթուր Ավագյան – «Օլիմպավան»
Ներսես Ավագյան – «Հատիս»
Հայաստանի հավաքականը հանդես կգա սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։ Գլխավոր մարզչի օգնականն է Կոստաս Պապավասիլեուն։
Թիմում նատուրալիզացված խաղացողը կլինի Դարիուս Մաքգին, որը հանդես է գալիս ֆրանսիական «Բուրժ» ակումբում։
Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաքը կսկսի փետրվարի 26-ից՝ նախապատրաստվելով կարևոր հանդիպմանը։
Հավաքականին չեն միացել Անդրե Սպայթ Մկրտչյանը և Արտյոմ Թավակալյանը, որոնք վնասվածքների պատճառով բաց կթողնեն առաջիկա հանդիպումը։



