Բաժիններ՝

Երևանում շուրջ 3 տասնյակ երիտասարդ ծեծի է ենթարկել մեկ երիտասարդի. կա ձերբակալված

ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը փետրվարի 23-ին ժամը 10։30-ի սահմաններում նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։

Ոստիկանությունից հայտնում են, որ գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։

Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728