Ուկրաինան սկսում է գիտակցել, թե ինչ իրավիճակում է գտնվում. Մեդվեդև

Ուկրաինան աստիճանաբար սկսում է հասկանալ իր ներկայիս իրավիճակը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Մեդվեդևը հայտարարել է, որ Հայրենիքի պաշտպանի օրվա նախօրեին աշխատանքային այցով շրջել է անօդաչու ավիացիայի ուժերի ստորաբաժանումներից մեկում: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով ընթացող բանակցությունները։

«Իմ զգացողությամբ՝ աստիճանաբար որոշակի գիտակցություն է ձեռք բերվում այն ​​իրավիճակի մասին, որում նրանք գտնվում են»,- ասել է Մեդվեդևը՝ խոսելով Կիևի իշխանությունների ներկայիս վիճակի մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728