ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է մարդու իրավունքներին սպառնացող վտանգի մասին

Մարդու իրավունքները խախտվում են ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բացման ժամանակ, հաղորդում է Reuters-ը։

«Օրենքի գերակայությունը ստիպված է զիջել ուժի գերակայությանը»,- ասել է նա՝ վկայակոչելով միջազգային իրավունքի լայնածավալ խախտումները և քաղաքացիական բնակչության նկատմամբ դաժան վերաբերմունքը Սուդանում, Գազայի հատվածում և Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտությունների ժամանակ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ տարբեր երկրներում մարդու իրավունքների վրա հարձակումները կատարվում են բացահայտ և «նույնիսկ հպարտությամբ», իսկ ղեկավարում են գործընթացը նրանք, որվքեր ունեն ամենամեծ իշխանությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728