Քեյնը մեկնաբանել է «Բարսելոնայի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը արձագանքել է «Բարսելոնայի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրեր: Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Խավիեր Վիլախուանան հայտարարել էր 32-ամյա հարձակվողի ներկայացուցիչների հետ կապի մասին։
«Ես ոչինչ չեմ լսել այդ մասին։ Հայրս ու եղբայրս ամեն ինչով զբաղվում են, բայց նրանք ինձ ոչինչ չեն ասել։ Ինչպես ասացի, ես շատ երջանիկ եմ «Բավարիայում»։ Ես կենտրոնացած եմ այս մրցաշրջանի և «Բավարիայում» անցկացրած ժամանակի վրա։ Ես դա [«Բարսելոնայի» կողմից հետաքրքրությունը] ընդունում եմ որպես հաճոյախոսություն»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 36 խաղի բոլոր մրցաշարերում, խփել 43 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Քեյնի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։



